close
close


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1. Սույն ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են Checkout 4 Less ընկերության կայքով Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները:
2. Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը Դուք, որպես օգտագործող (այսուհետ նաև՝ Օգտագործող, Դուք, Ձեզ, Ձեր, Հաճախորդ) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն օգտագործման պայմանները:
3. Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները: Պայմանների փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի նորացված Պայմանները ինտերնետային Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները: Նոր պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն, դրանք Կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա:
4. Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը, հաշիվ բացելը, Օգտագործող դառնալը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:

Checkout 4 Less ընկերության ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Checkout 4 Less ընկերությունը իր հաճախորդներին մատուցում է ծառայություններ ուղղված օնլայն խանութներից Հաճախորդների անունից և նրանց հաշվին ապրանքներ գնելուն:
2. Ընկերության կողմից մատուցվող Ծառայություններից ողջ ծավալով օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել Կայքում և բացել Օգտագործողի հաշիվ: Յուրաքանչյուր Օգտագործող կարող է ունենալ մեկ Հաշիվ: Օգտագործողներն իրավունք չունեն օգտագործել այլ Օգտագարծողի հաշիվը: Հաշիվը բացելիս Օգտագործողը պարտավոր է ճշմարիտ ներկայացնել պահանջվող ողջ տեղեկատվությունը: Օգտագործողներն իրենք են պատասխանատու իրենց Հաշվի մուտքի տվյալների պահպանման համար և իրենք են կրում իրենց Հաշվով կատարվող գործառնությունների/գործողությունների համար պատասխանատվություն: Օգտագործողը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը, եթե վստահ է, որ իր Հաշիվ եղել է չթույլատրված մուտք: Նման դեպքում Ընկերությունը իրավունք ունի անմիջապես արգելափակել Հաշիվը՝ մինչև հանգամանքների ամբողջական պարզումը: Ամեն դեպքում Ընկերությունը չի կրում ոչ մի պատասխանատվություն այլ անձանց կողմից Օգտագործողի Հաշվով կատարված գործողությունների համար: Այդ գործողություններով Ընկերությանը կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար պատասխանատվություն է կրում Օգտագործողը:
3. Պատվերը հաստատելու համար, Հաճախորդը պարտավոր է հաշվին ունենալ բավարար միջոցներ նշված Պատվերը գնելու համար։
4. Ընկերությունը իրավունք ունի կասեցնել որոշակի Ծառայությունների մատուցումը:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Ծառայությունների մատուցման համար վճարը ծառայություն ստացողից գանձվում է Պատվերների ընդունման պահին:
2. Հաճախորդը հասկանում և ընդունում է, որ օրենսդրությամբ սահմանված դեպքերում Պատվերը ենթակա է մաքսազերծման, ինչի պարտականությունը կրում է Ստացողը:
3. Հաճախորդը հասկանում և ընդունում է, որ իր կողմից իր հաշվին մուտք արվող դրամական միջոցները կարող են արտահայտվել այլ արտաժույթով, ինչպես նաև ընդունում է, որ հաշվում արդեն իսկ առկա և արտարժույթով արտահայտված դրամական միջոցները կարող են արտահայտվել ՀՀ դրամով։ Ընդ որում, Հաճախորդը համաձայն է, որ արտարժույթի արտահայտումը ՀՀ դրամով կարող է կատարվել վճարման օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված արտարժույթի վաճառքի փոխարժեքով։
4. Պատվերների գները կարող են նշվել ԱՄՆ դոլարով կամ այլ արտարժութով, սակայն վճարումները կատարվում են ՀՀ դրամով՝ վճարման օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված արտարժույթի վաճառքի փոխարժեքով։

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄ ԿԱՄ ԼՈՒԾՈՒՄ

1. Դուք իրավունք ունեք ցանկացած պահի լուծել Ընկերության հետ կնքված Պայմանագիրը՝ մինչև լուծումը կատարելով Ընկերության հանդեպ ունեցած Ձեր բոլոր վճարային պարտականությունները: Ձեր կողմից ժամկետանց պարտավորության առկայության դեպքում Պայմանագիրը լուծված համարվել չի կարող:
2. Պայմանագրի լուծման և Checkout 4 Less ընկերության էջում գործող հաշիվը փակելու նպատակով Հաճախորդը պետք է [email protected] էլեկտրոնային հասցեով կամ Ընկերության գրասենյակում ներկայացնի դիմում Պայմանագրի լուծման և հաշվի փակման մասին՝ նշելով հաշվի գրանցման ժամանակ տրամադրած էլեկտրոնային հասցեն։
3. Ընկերությունը իրավունք ունի միակողմանիորեն լուծել Պայմանագիրը, եթե Հաճախորդը իր գործողություններով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածում Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, իր գործողություններով փորձում է այլ սուբյեկտների մոտ Ընկերության նկատմամբ ձևավորել բացասական կարծիք կամ այլ դեպքերում, երբ Ընկերությունը կգտնի, որ Հաճախորդի գործողությունները վնասում են կամ կարող են վնասել Ընկերության գործարար համբավը: Սույն կետով նախատեսված հիմքերով Պայամանգրի լուծման դեպքում Հաճախորդի բոլոր բունուսները զրոյացվում են:

return_policy_title

return_policy_description